IDeA-ն առաջարկում է Երևանում նոր ճոպանուղի կառուցել![]() 24 մայիսի 2017 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Երևանում ներդրումային դաշտի ակտիվացմանն ու զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի և IDeA հիմնադրամի («Հայաստանի զարգացման նախաձեռնություններ») տնօրեն Էդգար Մանուկյանի հանդիպման ժամանակ: Մասնավորապես ներկայացվել են հիմնադրամի կողմից մշակված զբոսաշրջության զարգացմանն ուղղված` Երևանում նոր ճոպանուղու կառուցման, Հաղթանակ զբոսայգու վերակառուցման, ինչպես նաև Էրեբունի պատմահնագիտական արգելոցի զարգացման ներդրումային ծրագրերի առաջարկները: IDeA հիմնադրամի տնօրեն Էդգար Մանուկյանը ներկայացրել է հիմնադրամի կողմից իրականացված ծրագրերը: Ընդգծելով Երևանում զբոսաշրջության զարգացման հեռանկարները՝ Էդգար Մանուկյանը նշել է համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման կարևորությունը և այս համատեքստում խոսել մայրաքաղաքում իրագործելի ներդրումային ծրագրերի մասին: Կարևորելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններն ու ներկայացնելով Երևանի քաղաքապետարանի կողմից այս ուղղությամբ ներկայում տարվող աշխատանքները՝ Վահե Նիկոյանը նշել է, որ քաղաքապետարանն իր լիազորության շրջանակում պատրաստակամ է հնարավորին աջակցել փոխշահավետ համագործակցության շրջանակում մայրաքաղաքի զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերի իրագործմանը: «Երևանում այսօր ձևավորված է բարենպաստ ներդրումային միջավայր, ինչը, միանշանակ, կարևոր նախապայման է ներդրողների համար: Ասօր հասանելի են նաև քաղաքապետարանի կողմից մշակված ներդրումային առաջարկների փաթեթները: Միաժամանակ մենք ողջունում ենք ցանկացած նոր առաջարկ», - նշել Վահե Նիկոյանը: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռքբերվել առաջիկայում առավել մանրամասն քննարկելու հետագա համագործակցության հնարավոր ուղղություններն ու առաջարկների փաթեթները, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Ընթերցեք նաև. Զարմինե Զեյթունցյան.Պետք չէ Հայաստանը զբոսաշրջիկներին ներկայացնել որպես ծանր անցյալ ունեցող երկիր ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |