Թյուրքական պետությունները Ցեղասպանության մասին հայտարարության մեջ բացարձակապես իրականությանը չհապատասխանող տվյալներ են ներկայացնում20 նոյեմբերի 2007 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Երեք Բաքվում անցած թյուրքական պետությունների բարեկամության, եղբայրության եւ համագործակցության XI համաժողովին հայտարարություն է ընդունվել Օսմանյան Թուրքիայում 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության մասին: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ «պատմական իրադարձությունների նկատմամբ սխալ վերաբերմունք արտահայտելու որոշ պետությունների խորհրդարանների փորձերը կանխակալ մոտեցում է ողջ թյուրաքկան աշխարհի նկատմամբ»:Թյուրքական աշխարհը գտնում է, որ Հայոց ցեղասպանության մասին պնդումները պատմական հիմք չունեն: «Չնայած Թուրքիայի Հանրապետության պաշտոնական հայտարարությանը արխիվները բացելու մասին, Հայաստանի հետ համատեղ պատմական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը, հայկական կողմից պատասխան չկա»,- ասվում է փաստաթղթում: Հեղինակները իրականությանը չհամապատասխանող տվյալներ են ներկայացնում, մասնավորապես, 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության հայկական բնակչության թվաքանակի մասին: «Այն ժամանակաշրջանում Թուրքիայի տարածքում ընդամենը 150 հազար հայ էր ապրում: Պատմական փաստերը, փաստաթղթերը, ականատեսների ցուցմունքները վկայում են, որ 1915-1918 թվականներին կատարված դեպքերը հանդիսացել են թուրքական բանակի եւ հայկական զինված միավորումների միջեւ ռազմական գործողությունների արդյունք. վերջիններս մի շարք արեւմտյան պետությունների եւ Ռուսաստանի սադրանքի պատճառով, հարվածեցին պատերազմող Թուրքիայի մեջքին»: Ապա նշվում է. «հայերի կողմից հատուկ դաժանությամբ սպանվել է ավելի քան 2 միլիոն թուրք»: Ավարտելով հայտարարությունը` հեղինակները ընդգծում են, որ «ներկայացնելով այս փաստերը միջազգային հանրության ուշադրությանը, մենք եւս մեկ անգամ հայտարարում ենք, որ պատմական վեճերի ուսումնասիրությունը հանդիսանում է պատմաբանների, այլ ոչ թե քաղաքական գործիչների խնդիրը», գրում է «Բաքվի աշխատավոր» թերթը: Հայ Առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսի պատրիարքության տվյալներով, 1915 թվականի դրությամբ, Արեւմտյան Հայաստանի վեց վիլայեթներում մոտ 2,5 միլիոն հայ էր բնակվում: Եւս կես միլիոն ապրում էին Ստամբուլում, Իզմիրում եւ այլ խոշոր քաղաքներում: 1915 թվականի փետրվարին երիտթուրքական եռապետությունը` Թալեաթ-փաշան, Էնվերը եւ դոկտոր Նազիմը գաղտնի հրահանգ են ընդունել Թուրքիայի հայ բնակչության տեղահանության եւ ոչնչացման մասին: Սպանություններից, սովից եւ հիվանդություններից մոտ մեկուկես միլիոն հայ է մահացել: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Նախարար․ Բաքվի հետ բանակցություններում Սահմանադրության փոփոխություններն օրակարգում չեն, բայց խոչընդոտներ կան Նա նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրար առջև բարձրաձայնել են դիրքորոշումները Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կանցնի Երևանում Այդ մասին հայտարարել է ԵՏՀ կոլեգիայի նախագահը IDBank-ն ու Դալման աջակցում են Կովկասյան եղջերուներին վերաբնակեցնելու ծրագրին Բնապահպանությունն IDBank-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առանցքային ուղղություններից է Միրզոյան․ Անկարայի հետ գործընթացում ժամանակն է, որ տեսնենք գետնի վրա իրականացվող պայմանավորվածությունները Նա նշել է, որ մի շարք հարցերի շուրջ բավականին լայն փոխըմբռնում կա |