ՀՀ ԱԱԽ. Գունավոր հեղափոխությունների սպառնալիքը հնարավոր է կանխել միասնաբար24 մայիսի 2017 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Գունավոր հեղափոխությունների սպառնալիքը, որի զոհ կարող է դառնալ ցանկացած պետություն, հնարավոր է կանխել միասնաբար: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Արամ Թանանյանը ՌԴ-ում անվտանգության հարցերին նվիրված ոլորտի բարձրագույն ներկայացուցիչների միջազգային հանդիպմանը: Մայիսի 24-ին ՌԴ Տվերի շրջանում մեկնարկել է անվտանգության հարցերը համակարգող բարձրագույն ներկայացուցիչների միջազգային ութերորդ հանդիպումը։Միջոցառմանը մասնակցելու են ժամանել պատվիրակություններ 95 երկրից։ Հանդիպմանը քննարկվել է գունավոր հեղափոխությունների հակազդման թեման, հայտնում է «Sputnik Արմենիան»։ «Ժամանակակից աշխարհում գունավոր հեղափոխությունների զոհ կարող է լինել յուրաքանչյուր պետություն, եթե ժամանակին քայլեր չձեռնարկի նման (արտաքին) միջամտությունը կանխելու համար։ Դա կապված է հասարակության կայունության հետ, թե որքանով է հասարակությունը վստահում իր ղեկավարներին, պահպանում ավանդական արժեքները։ Մենք տեսնում ենք, թե ինչ և ինչպես տեղի ունեցավ Ուկրաինայում»,- ասել է Թանանյանը։ «Գունավոր հեղափոխությունները» արդիական թեմա են։ Այդ «գրասենյակը» պետք է միասնաբար փակել, որպեսզի աշխարհի բոլոր պետությունները հասկանան դա և հետ մղեն»,- ասել է Թանանյանը։ Նա բարձր է գնահատել անվտանգության հարցերով միջազգային հանդիպումների ձևաչափը, որն ամեն տարի անցկացվում է Ռուսաստանում ՌԴ անվտանգության խորհրդի հովանու ներքո։ Թանանյանի խոսքով` ֆորումը լիովին արդարացրեց իրեն գլոբալ մարտահրավերներին և սպառնալիքները հակազդելու համատեղ արդյունավետ միջոցներ մշակելու տեսանկյունից։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |