Մեսսիի՝ հարկերից խուսափելու համար 21 ամսվա ազատազրկման վճիռն անփոփոխ է մնացել

Մեսսիի՝ հարկերից խուսափելու համար 21 ամսվա ազատազրկման վճիռն անփոփոխ է մնացել

PanARMENIAN.Net - Իսպանիայի գերագույն դատարանը ուժի մեջ է թողել Արգենտինայի հավաքականի ու «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լեոնել Մեսսիի՝ հարկերից խուսափելու համար 21 ամիս ազատազրկման մասին վճիռը:

Իսպանիայի օրենսդրության համապատասխան 2 տարվա ազատազրկումը տնտեսական բնույթի հանցագործությունների համար կարող է փոխարինվել պայմանական ազատազրկմամբ:

Բացի այդ, Մեսսին 2.1 մլն եվրո տուգանք կվճարի:

Արգենտինացին դատապարտվել է 21 ամսվա ազատազրկման 2007-2009-ին հարկերից խուսափելու համար: Ֆուտբոլիստ ու նրա հայրը՝ Խորխե Օրասիո Մեսսին, մեղադրվում էին մոտ 4.1 մլն եվրո հարկ չվճարելու մեջ: Հայրը դատապարտվել է ամսին ազատազրկման:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---