Նիկոլյա Սարկոզին եւ Իլհամ Ալիեւը քննարկել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները21 նոյեմբերի 2007 - 12:29 AMT PanARMENIAN.Net - Երեքշաբթի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր ֆրանսիացի գործընկեր Նիկոլյա Սարկոզիի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեն: Նախագահները քննարկել են Պրահայի բանակցային գործընթացի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա վիճակն ու հեռանկարները: Երկու պետությունների ղեկավարները քննարկել են նաեւ երկու երկրների միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման լայն շրջանակ, այդ թվում էներգաանվտանգության, տարածաշրջանի իրավիճակին վերաբերող հարցեր, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |