«Մանչեսթեր Յունայթեդը»՝ Եվրոպայի լիգայի գավաթակիր. Մխիթարյանը` գոլի հեղինակ (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդը» մայիսի 24-ին Եվրոպայի լիգայի խաղարկության եզրափակչում հաղթել է հոլանդական «Այաքսին» Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում՝ դառնալով Եվրոպայի լիգայի գավաթակիր: Խաղն ավարտվել է 0:2 հաշվով՝ հօգուտ ՄՅու-ի: Խաղի հաշիվը 18-րդ րոպեին բացել է «կարմիր սատանաների» կիսապաշտպան Պոլ Պոգբան, ում հարվածից հետո գնդակն անդրադարձից հետո հայտնվել է Անդրե Օնանայի պաշտպանած դարպասում: Հենրիխ Մխիթարյանը 48-րդ րոպեին կրկնապատկել է հաշիվը ` դառնալով առաջին հայ ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Եվրոպայի լիգայի եզրափակչում: Սակայն Մխիթարյանը խաղի ընթացքում ստացել է դեղին քարտ և փոխարինվել 74-րդ րոպեին: Խաղից հետո Մխիթարյանը իր ֆեյսբուքյան էջում հանդերձարանից Եվրոպայի լիգայի գավաթով և Հայաստանի դրոշով լուսանկար է հրապարակել ու գրել. «Շատ-շատ երջանիկ եմ մեր այսօրվա հաղթանակի համար: Ես այս հաղթանակը նվիրում եմ իմ ընտանիքին, Մանչեսթերին և բոլոր հայերին»: «Մանչեսթեր Յունայթեդն» իր պատմության մեջ առաջին անգամ է նվաճում Եվրոպա լիգայի գավաթը: Այս հաղթանակն ՄՅու-ին թույլ կտա 2017/18թթ. մրցաշրջանում ելույթ ունենալ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |