ՄԵՐԿՈՍՈԻՐ դաշինքի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 19-ին Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում կայացած ՄԵՐԿՈՍՈԻՐ-ի խորհրդարանի լիագումար նիստում, կազմակերպության օրենսդիր մարմնում Արգենտինան, Բրազիլիան, Պարագվայը եւ Ուրուգվայը ներկայացնող պատգամավորները ձայների մեծամասնությամբ հաստատեցին նույն խորհդարանի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախօրեին միաձայն ընդունած որոշումը Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Որոշման մեջ մասնավորապես ասվում է` «ՄԵՐԿՈՍՈԻՐ-ի Խորհրդարանը վճռականորեն դատապարտում է 1915-1923 թթ. Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայերի ցեղասպանությունը, որը խլեց մեկուկես միլիոն մարդկանց կյանք, եւ իր զորակցությունն է հայտնում հայ ժողովրդի արդար Դատին: Միաժամանակ կոչ է անում Հայոց ցեղասպանությունը դեռ չճանաչած եւ չդատապարտած կառավարություններին եւ խորհրդարաններին նմանատիպ որոշում կայացնել»:



Նշենք, որ ՄԵՐԿՈՍՈՒՐ-ը Հարավային Ամերիկայի խոշորագույն կազմակերպություններից մեկն է, ստեղծվել է 1986թ.: ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի կազմում են Արգենտինան, Բրազիլիան, Պարագվայը, Ուրուգվայը եւ Վենեսուելան: Կազմակերպության ասոցացված անդամներ են` Չիլին, Բոլիվիան, Կոլումբիան, Էկվադորը եւ Պերուն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---