Ավակով. Լվովի Սբ Կազիմիրի տաճարը կվերադարձվի Հայ կաթողիկե եկեղեցուն25 մայիսի 2017 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Լվովի Սբ Կազիմիրի եկեղեցին, որն Ուկրաինայի ՆԳՆ բալանսին է գտնվում, կփոխանցվի Հայ կաթողիկե եկեղեցուն: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը եկեղեցու ներկայացուցիչների հետ հանդիպմանը: «Մենք կարևորում ենք պատմական արդարության վերականգնումը եկեղեցու հանդեպ: Այնպես է ստացվել, որ ՆԳՆ սեփականություն է համարվում Հայ կաթողիկե եկեղեցուն պատկանող հուշարձանը: Մենք ուսումնասիրել ենք բոլոր հնարավորությունները և որոշել ենք վերադարձնել այն եկեղեցու տնօրինությանը»,-ասել է նախարարը, հայտնում է Rusarminfo-ն: Ըստ Ավակովի, Ուկրաինայում ավելի քան 80 եկեղեցի և կրոնական նշանակության տարբեր շինություններ կան, որոնք պատմականորեն պատկանել են Ուկրաինայի հայկական ազգային և կրոնական կազմակերպություններին, որոնցից միայն 5-ն է վերադարձվել հայ համայնքին: Հայ Կաթողիկե Եկեղեցին պատկանում է Արևելյան Կաթոլիկ եկեղեցիներին և այսպիսով ենթարկվում է Հռոմի պապի առաջնությանը։ Հայ կաթոլիկ եկեղեցու հիմնադրման գաղափարը առաջացել է 12-րդ դարի վերջում Կիլիկյան Հայաստանի տարածքով դեպի Սուրբ հող ճամփորդող խաչակիրների և տեղի հոգևորականության միջև կապերի հաստատումից։ Ներկայիս Կաթողիկոս Ներսես Պետրոս ԺԹ. Հայ Կաթողիկե Եկեղեցու Հայրապետն է։ Պաշտոնապես Եկեղեցին սկիզբ է առել որպես ինքնավար հոգևորական հանրություն 1742 թվականին, երբ Հռոմի Պապ Բենեդիկտոս XIV Աբրահամ Պետրոս Ա. Արծիվեանին նշանակում է Կիլիկյան Հայաստանի Պատրիարք, որն այսպիսով փաստորեն դառնում է Հայ Կաթողիկե Եկեղեցու առաջին Պատրիարքը Լվովի Սբ Կազիմիր եկեղեցին կառուցվել է 1630-ին: Խորհրդային տարիներին այնտեղ գործել է անչափահաս աղջիկների գաղութը: 1980-ականներից համալիրն օգտագործվել է ԽՍՀՄ ՆԳՆ կողմից, իսկ 1991-ին փոխանցվել է Ուկրաինայի ՆԳՆ բալանսին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |