Արցախի անտառներում վայրի այծյամների քանակը զգալի աճել է![]() 25 մայիսի 2017 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Վերջին 10 տարիներին Արցախի անտառներում վայրի այծյամների քանակը զգալի աճել է: Այս մասին ասել է ԱՀ կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների պահպանության վարչության պետի պաշտոնակատար Արթուր Գաբրիելյանը: «Խորհրդային տարիներին ադրբեջանցիներն անխնա որսացել են Արցախի անտառների վայրի այծյամներին, ինչի արդյունքում կտրուկ կրճատվել էր այդ կենդանատեսակի քանակը: Այժմ վայրի այծյամի որսի նկատմամբ շատ խիստ վերասկողություն է իրականացվում: Այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ Արցախի անտառներում վայրի այծյամների քանակի շոշափելի աճ կա»,- ասել է բնապահպանության պատասխանատուն, մեջբերում է «Արցախպրես»-ը: Անդրադառնալով որսագողության դեպքերին՝ Գաբրիելյանը մասնավորապես ասել է, որ կառույցի՝ տեղամասերին քաջածանոթ տեսուչները, համագործակցելով բնակչության հետ, կարողանում են հիմնականում վերահսկել վայրի կենդանիների ապօրինի որսը: Այդ գործում, մեծ աջակցություն են ցուցաբերում նաև անտառապահները՝ իրենց պահաբաժիններում հսկողություն կատարելով: Այծյամը եղջերուների ընտանիքի երկկճղակավոր կաթնասուն կենդանի է։ Տարածված է Եվրոպայում և Ասիայում։ Ապրում է անտառատափաստաններում, հարթավայրային և լեռնային ոչ խիտ անտառներում, բարձրանում է մինչև 3000 մ բարձրության լեռները։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |