Հայ ֆուտբոլասերը 51 գործակցով գումար է շահել Մխիթարյանի ծածանած դրոշի շնորհիվ25 մայիսի 2017 - 11:54 AMT PanARMENIAN.Net - Հայ ֆուտբոլասեր Արամայիս Գրիգորյանը 1000 դրամ խաղադրույք է կատարել Եվրոպայի լիգայի գավաթի եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակի և Հենրիխ Մխիթարյանի՝ Հայաստանի դրոշը ծածանելու վրա՝ արդյունքում շահելով 51.000 դրամ: «Ուզում էի Մանչեսթերի հաղթանակի վրա խաղադրույք կատարել: Հետո տեսա, որ «Հաղթանակ և դրոշ ծածանելու» գործակիցը 51 է, ու դա ընտրեցի»,- PanARMENIAN.Net ի հետ զրույցում նշեց հաջողակ ֆուտբոլասերը: Արդյունքում Գրիգորյանը կատարել է «Մանչեսթեր Յունայթեդը» կհաղթի և «Մխիթարյանը կծածանի Հայաստանի դրոշը» խաղադրույքը՝ 51 գործակցով:
Գրիգորյանը նշել է, որ գումարը ծախսելու է ընկերների հետ Մխիթարյանի հաղթանակը տոնելու վրա: «Մանչեսթեր Յունայթեդը» մայիսի 24-ին Եվրոպայի լիգայի խաղարկության եզրափակչում հաղթել է հոլանդական «Այաքսին» Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում՝ դառնալով Եվրոպայի լիգայի գավաթակիր: Խաղն ավարտվել է 0:2 հաշվով՝ հօգուտ ՄՅու-ի:Հենրիխ Մխիթարյանը 48-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել՝ դառնալով առաջին հայ ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Եվրոպայի լիգայի եզրափակչում: Խաղի ավարտից հետո նա ծածանել է ՀՀ դրոշն ու ասել.«Շատ-շատ երջանիկ եմ մեր այսօրվա հաղթանակի համար: Ես այս հաղթանակը նվիրում եմ իմ ընտանիքին, Մանչեսթերին և բոլոր հայերին»: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |