Մանչեսթերի ահաբեկչության գործով ձերբակալվածների թիվը հասել է 8-ի

Մանչեսթերի ահաբեկչության գործով ձերբակալվածների թիվը հասել է 8-ի

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը Մանչեսթերի ահաբեկչությանն առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալել է 8 մարդու:

Նրանցից մեկը կին է, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ տեղեկացվել էր 3 հոգու ձերբակալության մասին:

Մայիսի 22-ին Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքի «Մանչեսթեր Արենա» (Manchester Arena) մարզադաշտում ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից անմիջապես հետո 2 պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է 22 մարդ, վիրավորվել՝ մոտ 120-ը:

Հաստատվել է ահաբեկչի ինքնությունը՝ 22-ամյա Սալման Աբեդին՝ Լիբիայից Բրիտանիաներգաղթած ընտանիքից: Ոստիկանությունը ձերբակալել է նաև նրա ավագ եղբորը:

Կարդացեք նաև՝ Մանչեսթերի ահաբեկչությունից հետո բրիտանացիների անվտանգությունը կապահովի բանակը

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---