Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանն ազատ է արձակվել ու նստացույց սկսել25 մայիսի 2017 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 25-ին «Վարդաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը, գրում է Pastinfo-ն: Նրա նկատմամբ նշանակված պատժի մեկնարկը հաշվվել է 2013-ի սեպտեմբերի 20-ից: Լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ շարունակելու է պայքարը անարդարության դեմ: Ավետիսյանը ՔԿՀ-ից անմիջապես եկել է կառավարության շենքի մոտ՝ նստացույց անելու, հայտնում է Yerkir.am-ը: Ըստ մեղադրանքի, Վոլոդյա Ավետիսյանը, հանդիսանալով պահեստազորի գնդապետ, չարաշահել է իր՝ որպես նախկին զինվորական ծառայողի նկատմամբ Երևան քաղաքի բնակիչ Ալբերտ Մաթոսյանի վստահությունը և վստահեցրել, թե զինվորական բարձրաստիճան պաշտոնատար անձանց միջոցով կարող է կարգավորել նրա՝ ԼՂՀ պաշտպանության բանակի թիվ N զորամասում ժամկետային զինվորական ծառայության նշանակված որդուն նույն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը։ Ըստ քննության՝ չունենալով նման պայմանավորվածություն՝ 2013թ.հուլիսի 29-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Թումանյան 54 հասցեում գտնվող Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնի հարակից Ազատության հրապարակի տարածքում Ալբերտ Մաթոսյանից պահանջել է դրա դիմաց իրեն տրամադրել զգալի չափերի՝ 205.150 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար գումար, սակայն Մաթոսյանը հրաժարվել է օգտվել Ավետիսյանի ծառայությունից, որի պատճառով վերջինս, իր կամքից անկախ հանգամանքներով, հանցագործությունն ավարտին չի հասցրել: Բացի այդ, Ավետիսյանը, խարդախությամբ հափշտակություն կատարելու դիտավորությամբ, կաշառք ստանալու պատրվակով, Շիրակի մարզի բնակիչ Հենրիկ Սարդարյանին վստահեցրել է, թե կարող է որոշ պաշտոնատար անձանց միջոցով 5000 ԱՄՆ դոլարի դիմաց նրա թոռանն ազատել պարտադիր ժամկետային զինծառայությունից։ Մեղադրանքի համաձայն՝ 2013թ. օգոստոսի 13-ին Արմավիր-Աշտարակ ավտոմայրուղում Հենրիկ Զաքարյանից Ավետիսյանը վերցրել է խոշոր չափի հասնող՝ 2000 ԱՄՆ դոլար և հափշտակել այն՝ գումարն օգտագործելով իր անձնական կարիքների համար: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով |