Կարեն Բոթոյանը՝ Գեղարքունիքի մարզպետ![]() 25 մայիսի 2017 - 13:09 AMT PanARMENIAN.Net - Կառավարության մայիսի 25-ի նիստում նախկին պատգամավոր, անկուսակցական Կարեն Բոթոյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզպետ: Նախկին մարզպետ, ՀՀԿ-ական Ռաֆիկ Գրիգորյանն ԱԺ ընտրությունների րդյունքներով խորհրդարան է վերադարձել: Բոթոյանը ծնվել է 1983թ. ապրիլի 26-ին Ալդան քաղաքում (Յակուտիայի մարզ, ՌԴ): 2002-2004թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2007թ. ավարտել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի ընդերքաբանության և մետալուրգիայի դեպարտամենտը: Լեռնային ճարտարագետ է: 2011թ. ընդունվել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնի մագիստրատուրան: 2006-2009թթ. «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ում աշխատել է տեսուչ: 2010-2012թթ. եղել է «Եվրոպա» ՍՊԸ-ի ճարտարագետ-վերահսկիչ, ապա` փոխտնօրեն: 2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 23 ընտրատարածքից: Պարգևատրվել է «Անդրանիկ Օզանյան» մեդալով (2012թ., ՊՆ): Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |