ԱԳԲԱ Լիզինգն ու Zeppelin Armenia-ն կգործակցեն. Գործարքների ծավալն 8 մլրդ դրամից ավելի է![]() 25 մայիսի 2017 - 13:24 AMT PanARMENIAN.Net - ԱԳԲԱ Լիզինգի և Caterpillar-ի պաշտոնական գործարքառու Ցեպելին Արմենիայի (Zeppelin Armenia) միջև կնքվել է գործակցության բացառիկ պայմանագիր, համաձայն որի ԱԳԲԱ Լիզինգի հաճախորդներն այսուհետ կկարողանան ձեռք բերել CAT տեխնիկա՝ սկսած տարեկան 4.5% տոկոսադրույքից: ԱԳԲԱ Լիզինգի և Հայաստանում Caterpillar-ի պաշտոնական գործարքառու Ցեպելին Արմենիայի (Zeppelin Armenia) միջև տարիների հաջողված գործակցությունն իր դերն է ունեցել ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ընկերությունների զարգացման հարցում, իսկ այժմ, շնորհիվ իջեցված տոկոսադրույքների, հաճախորդների կողմից կատարված ներդրումը ոչ միայն կբարձրացնի արտադրողականությունը, այլև ֆինանսական տեսանկյունից կլինի արդարացված: ԱԳԲԱ Լիզինգի և Ցեպելին Արմենիայի (Zeppelin Armenia) համատեղ իրականացրած գործարքների ծավալն արդեն անցնում է 8 մլրդ դրամը: ԱԳԲԱ Լիզինգը հիմնադրվել է 2003թ., հանդիսանում է ՀՀ առաջին մասնագիտացված լիզինգային ընկերությունը և Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատարը: ԱԳԲԱ Լիզինգի հիմնական բաժնետերերն են ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը` 54% և Сredit Agricole Leasing & Factoring-ը` 38% մասնաբաժիններով: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |