Վարչապետ. 2016-2017-ին տնտեսվարողների սնանկության 2100-ից ավելի վարույթ կա![]() 25 մայիսի 2017 - 13:48 AMT PanARMENIAN.Net - 2016-2017 թվականներին տնտեսվարողների կողմից մոտ 22 միլիարդ դրամ հարկային պարտավորությունների չկատարման հետևանքով սնանկության 2100ից ավելի վարույթ կա: Ուսումնասիրությունների արդյունքները կառավարության մայիսի 25-ի նիստում ներկայացրել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով հարկային պարտավորությունների կատարման ապահովմանն ուղղված սնանկության վարույթներին: «Չնայած, որ որոշ տնտեսվարողների պարագայում հնարավոր էր կիրառել նաև սնանկության վարույթի այլընտրանքային միջոց: Սնանկության կառավարիչների գործունեության արդյունավետությունը բավարար չէ, իսկ սնանկության վարույթի տևողությունը՝ երկար»,- մեջբերում է A1plus.am-ը: Վարչապետի կարծիքով՝ խնդրահարույց է նաև այն, որ այդ ոլորտում հարկային պարտավորությունների մասով գույքի կամ դրամական միջոցների արգելադրումը կիրառվել է հայեցողաբար և ոչ համակարգված: Այս ամենը հաշվի առնելով՝ վարչապետը հանձնարարել է ՊԵԿ նախագահին 2 ամսվա ընթացքում ուսումնասիրել ու Կառավարության աշխատակազմ ներկայացնել հարկային պարտավորությունների արտադատական կարգով վարչական բռնագանձման և ծանուցման ինստիտուտի, նաև համաչափ արգելադրման համակարգված կիրառման վերաբերյալ առաջարկություն, միաժամանակ ներկայացնել տնտեսվարողների սնանկության հատկանիշների գնահատման և դրանք բացահայտելու ՊԵԿ-ի գործիքակազմ: Երկրորդ կետով Կարապետյանը հանձնարարել է այս առաջարկները ներկայացնելուց հետո մեկ ամսվա ընթացքում ներկայացնել առաջարկություն հարկային պարտավորությունների մարման ժամանակացույցի տրամադրման հայեցողական լիազորությունների սահմանափակման և կանխատեսելիության բարձրացման վերաբերյալ: Վարչապետի հանձնարարականով՝ նաև փոփոխություններ ու լրացումներ կկատարվեն «Սնանկության» մասին օրենքում: Կուսումնասիրվի նաև ԴԱՀԿ-ի կողմից հարկային վարույթի տևողության և այլ գործնական օրենսդրական խոչընդոտները ու դրանց վերացման ուղղությամբ առաջարկներ կներկայացվի Կառավարության աշխատակազմ. «Այստեղ շատ կոշտ պետք է մտցնենք որոշակի համակարգ և խաղի կանոններ»: Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |