Արարատ Խանդոյանի համար 4 տարի ազատազրկում է պահանջվել![]() 25 մայիսի 2017 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սանսա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի (Միայնակ գայլի) եղբոր` Արարատ Խանդոյանի գործով դատական նիստը: Մեղադրական ճառով հանդես է եկել գործով մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը: Վերջինս միջնորդել է Խանդոյանին դատապարտել 4 տարվա ազատազրկման, հայտնում է Armtimes.com-ը: Արարատ Խանդոյանը մեղադրվում է հուլիսի 21-ին Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների ժամանակ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար։ Գործով նախաքննությունն արդեն ավարտվել է, և մեղադրական եզրակացությունը հաստատելուց հետո գործն ուղարկվել էր դատարան: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |