Կալաձե. Վրաստանը կախված է ադրբեջանական գազից![]() 25 մայիսի 2017 - 14:46 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը մեծ դերակատարություն ունի Վրաստանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում: Այդ մասին հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն «Էներգետիկ գագաթնաժողովը տարածաշրջանում» միջոցառման ժամանակ: «Այսօր Վրաստանը կախված է ադրբեջանական գազից: Ներկայումս Վրաստանը բնական գազ է գնում միայն Ադրբեջանից: Ադրբեջանը որպես մեր ռազմավարական գործընկեր մեծ ներդրումներ է անում Վրաստանում: Խոշոր նախագծերը, որոնք մենք համատեղ ենք իրականացնում, առաջիկայում ավարտին կմոտենան, և մենք լրացուցիչ ծավալի բնական գազ կգնենք Ադրբեջանից»,-ասել է Կալաձեն, գրում է ԱՊԱ գործակալությունը: Ավելի վաղ Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել էր, որ երկիրը հրաժարվում է բնական գազ գնել «Գազպրոմից» մինչև 2017-ի ավարտը:«Համաձայնագիրը, որը կնքվել է «Գազպրոմի» հետ, հնարավորություն է տալիս կախվածություն չունենալ ռուսական գազից: Մեզ հնարավորություն է ընձեռվում գազ գնել Ադրբեջանից կամ Իրանից: Այսօրվա դրությամբ մենք որոշել ենք ամբողջությամբ ադրբեջանական բնական գազ գնել»,-ասել է նախարարը Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |