Հայաստանում «աղբի տեսուչներ» կլինեն. Վարչապետն է հանձնարարել25 մայիսի 2017 - 15:15 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը տարածքային կառավարման և զարգացման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Լոքյանին հանձնարարել է երկամսյա ժամկետում ուսումնասիրել և գործադրի աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ Հայաստանի համայնքների աշխատակազմում չսահմանված վայրերում աղբ թափելու դեպքերով վարչական պատասխանատվության: Այդ թվում` տուգանքի կիրառման ապահովման հատուկ ստորաբաժանում պետք է ձևավորվի: Առաջարկը ենթադրում է, որ համայնքներում կստեղծվեն ստորաբաժանումներ, որոնք աղբ թափելու համար վարչական վարույթ կիրականացնեն: Կարապետյանը ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանին և Լոքյանին հանձնարարել է նաև 15-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել փակման ենթակա և կոնսերվացվող աղբավայրերի ցանկը: Վարչապետը նշել է, որ պետությունը համայնքներին առաջարկում է, որպեսզի ներդնեն սանիտարական տեսուչների ինստիտուտ, որը հստակ խաղի կանոններ կսահմանի: «Բյուջե չի պահանջում, բյուջեի աղբյուրը հենց այն տուգանքներն են, որոնք կիրառվելու են, որի մի մասը կգնա տեսուչների վարձատրությանը, մյուս մասը գնալու է աղբահանության, մաքրման, սանիտարական գործառույթներին: Մենք անպայման այդ ինստիտուտը պետք է ներդնենք, որպեսզի քաղաքացիներին կարողանանք բերել այսօրվան համապատասխան ցիվիլ դաշտ»,- ասել է Կարապետյանը: Նրա խոսքով, մինչև 2017 թվականի վերջ նախատեսում են հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտը կարգավորող հատուկ իրավական ակտի վերաբերյալ Ապրիլի 3-ից Թբիլիսիի փողոցներում հատուկ տեսուչներ են հայտնվել, որոնք լիազորված կլինեն տուգանելու ֆիզիկական և իրավաբանական անձանց չսահմանված վայրերում կենցաղային աղբ նետելու համար: Հայաստանում ևս տուգանքներ են սահմանված աղբը նետելու համար, սակայն դրանք չեն գործում: Ֆիզիկական անձանց համար տուգանքը 30-50.000 դրամ է, իրավաբանականների համար՝ 100-200.000 դրամ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |