Արարատյան դաշտում ստորգետնյա ջրերի սպառումը կվերահսկվի. ԱՄՆ ՄԶԳ-ն ծրագիր է սկսում25 մայիսի 2017 - 15:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի առանցքային գյուղատնտեսական կենտրոն հանդիսացող Արարատյան դաշտում արդիական է ստորգետնյա ջրերի գերսպառման խնդիրը: Աշխատելով մի շարք հայաստանյան գործընկերների հետ, ԱՄՆ ՄԶԳ-ն մտադիր է ապահովել, որ Հայաստանն ունենա ջրի բավարար քանակություն: Այս մասին տեղեկացրել են ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունից: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանի ջրերի կորստի պատճառ են հանդիսանում մի շարք գործոններ, ինչպիսիք են ձկնաբուծության էական աճը, հնացած և անարդյունավետ ձկնաբուծական տեխնոլոգիաների կիրառումը, ապօրինի հորեր թույլ տվող կոռուպցիան, ջրի խնայողության քաղաքականության թույլ կիրարկումը և Արարատյան դաշտի բնակիչների շրջանում բնապահպանական իրազեկվածության ցածր մակարդակը: Այսօր խմելու և ոռոգման ջրի հասանելիությունը սահմանափակ է դարձել 30 համայնքի և 260.000 մարզային բնակչի համար: Ջրի սակավության այս խնդրին անդրադառնալու նպատակով ԱՄՆ ՄԶԳ-ն մեկնարկում է «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» (PURE Water) ծրագիրը, որը կխթանի ջրի պատասխանատու կառավարումը Արարատյան դաշտում՝ հանրային իրազեկման և քաղաքացիական մասնակցության ավելացման միջոցով: Այս եռամյա ծրագրի շրջանակում ջրի արդյունավետության և որակի բարձրացման նպատակով կներգրավվեն տեղի բնակիչները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները, պետական գերատեսչությունները և քաղաքականություն մշակողները: Ծրագիրը նաև կխթանի ջրային ռեսուրսների վերահսկումը՝ որպես Արարատյան դաշտում ստորգետնյա ջրային ռեսուրսների ջրառի նվազեցման ուղի: Ծրագիրը իրականացվելու է «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի կողմից՝ «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ-ի և Երևանի պետական համալսարանի Բնապահպանական օրենսդրության հետազոտական կենտրոնի հետ համագործակցությամբ: PURE Water ծրագիրը կհամալրի ԱՄՆ ՄԶԳ ընթացիկ գործունեությունը՝ ուղղված Արարատյան դաշտի ստորգետնյա ջրային ռեսուրսների ջրառի ծավալների նվազեցմանը: ԱՄՆ ՄԶԳ-ի ներկայիս «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագիրն օգնում է Արարատյան դաշտում ներմուծել ջրի արդյունավետ կառավարման համակարգեր և տեխնոլոգիաներ, սատարել բնապահպանական տեսակետից անվտանգ ձկնաբուծություն և խրախուսել ներդրումները մաքուր էներգիայի ոլորտում: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱԱԾ․ Մայիսի 24–ից Բերքաբերի, Ոսկեպարի և Բաղանիսի հատվածում ՀՀ և Ադրբեջանի կողմից սահմանապահներ են տեղակայվում Կիրանցում մինչև հուլիսի 24-ը սահմանի պահպանությունը կիրականացվի անցումային սխեմայով Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |