Հայաստանի ԿԸՀ-ն սկսում է նախագահի պաշտոնի թեկնածուների գրանցումը21 նոյեմբերի 2007 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 21-ից Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսում է հանրապետության նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուների գրանցումը: Փաստաթղթերի ընդունումը շարունակվելու է մինչեւ 2007 թվականի դեկտեմբերի 6-ը, թեկնածուների գրանցումը կատարվելու է 2008 թվականի դեկտեմբերի 31-ից հունվարի 20-ը: Բոլոր մակարդակների ընտրական հանձնաժողովները կձեւավորվեն մինչեւ հունվարի 5-ը, նախընտրական արշավն սկիզբ է առնելու հունվարի 21-ին, ավարտվելու է փետրվարի 17-ին:Դեռ ընտրություններին մասնակցելու ցանկություն են հայտնել ՀՀ վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, նախկին վարչապետ, Ազգային-ժողովրդավարական միության (ԱԺՄ) ղեկավար Վազգեն Մանուկյանը, խորհրդարանի նախկին խոսնակ, «Օրինաց Երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը, ԱԼՄ հեռուստահոլդինգի նախագահ, Ժողովրդական կուսացկության ղեկավար Տիգրան Կարապետյանը եւ Հայաստանի Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը, հաղորդում է ՀՀ ԿԸՀ-ն: Հայաստանի նախագահական ընտրությունները կայանալու են 2008 թվականի փետրվարի 19-ին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |