Moody’s. Բաքվին այլևս չենք վստահում![]() 25 մայիսի 2017 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Moody’s վարկանիշային գործակալությունն այլևս չի վստահում Ադրբեջանին: Գործակալության կրտսեր փոխնախագահ Պյոտր Պակլինը հայտարարել է, որ այլևս չի վստահում Ադրբեջանի ֆինանսների նախարարությանը և Ադրբեջանի Միջազգային բանկին: «Խնդիրները կարող են ավելի խորը լինել, քան մենք կարծում ենք: Միջազգային բանկի առողջացումը կարող է վնասել պետբյուջեին և խանգարել արտասահմանյան նախագծերի ֆինանսավորմանը»,-ասել է նա: Պակլինը նշել է նաև, որ 2015-2016թթ. Ադրբեջանի պետական պարտքը կտրուկ աճել է: Ըստ նրա, եթե 2014-ի վերջում Ադրբեջանի պետպարտքը կազմում էր ՀՆԱ 11 տոկոսը, ապա 2016-ի ավարտին այն հասել է 40 տոկոսի: «Պետպարտքի այդպիսի աճը պայմանավորված է նավթի գների կտրուկ անկմամբ և բանկային հատվածին աջակցելու անհրաժեշտությամբ»,-ասել է փորձագետը, գրում է Haqqin.az-ը: «Թեև Ադրբեջանի բանկային հատվածը մեծ չէ, պետության կողմից աջակցության մակարդակը շատ բարձր է: Ըստ մեր գնահատականների, 2015-2016-ին Ադրբեջանը իր ՀՆԱ-ի 18 տոկոսին համարժեք միջոցներ է ուղղել բանկային հատվածի աջակցմանը»,-ասել է Պակլինը: Ծախսերի նման մակարդակն, ըստ փորձագետի, աննախադեպ է: Ըստ նրա ԱՄԲ-ի վերակազմավորման մասին Ադրբեջանի որոշումն անակնկալ է եղել շուկայի համար: Մայիսի 12-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի Միջազգային բանկը, որը խոշորագույնն է երկրում, դադարեցրել է վճարումները վարկատուներին և բանակցություններ կվարի վարկատուների հետ վերակազմավորման մասին: Մայիսի 10-ին բանկը մոտ $100 մլն չի վճարել հիմնական պարտքի գծով և տոկոսներով: Իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որԲաքուն կարող է հրաժարվել վճարումներից սնանկացած խոշորագույն պետբանկի վարկատուներին: Ադրբեջանը վերջնագիր է ներկայացրել Ադրբեջանի Միջազգային բանկի վարկատուներին և համարում է, որ պետական երաշխիքներն այս դեպքի վրա չեն տարածվում: Ընթերցեք նաև. 2016-ին Ադրբեջանում ՀՆԱ 3,1% անկում է գրանցվել ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |