Մխիթարյանը «Յունայթեդի» ակումբային ռեկորդ է սահմանել![]() 25 մայիսի 2017 - 16:53 AMT PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդ»- «Այաքս» հանդիպման ընթացքում Մխիթարյանը խփեց Եվրոպայի լիգայում իր 6-րդ գնդակն՝ ակումբային ռեկորդ սահմանելով այդ մրցաշարում խփված գոլերի քանակով: Ինչպես նշում է մանկունիանցիների պաշտոնական կայքը, Մխիթարյանը գերազանցել է Ռոնալդուին, Ռուդ Վան Նիսթելրոյին, Ուեյն Ռունիին ու Դուայթ Յորքին, ովքեր խփել էին 5-ական գնդակ: ԵԼ խմբային փուլերում Մխիթարյանը գրավել է Լուգանսկի «Զորյայի», «Սենթ-Էթյենի», «Ռոստովի» ու «Անդերլեխթի» դարպասները: Ընթացիկ մրցաշրջանի բոլոր մրցույթներում հայ կիսապաշտպանը դարձել է 11 գոլի հեղինակ: Կարդացեք նաև. Օուեն Հարգրիվս. Դա Մխիթարյանի լավագույն գոլն է (վիդեո) Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |