Մոսկվայում ԻՊ անդամներ են ձերբակալվել. Ահաբեկչություն էին պատրաստում![]() 25 մայիսի 2017 - 17:09 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում ձերբակալվել են ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման անդամներ, որոնք ահաբեկչական գործություններ էին նախապատրաստում տրանսպորտի օբյեկտներում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնը: Խումբը 4 անդամ ունի՝ ռուսաստանցիներ և Կենտրոնական Ասիայի երկրների քաղաքացիներ: Խուզարկությունների ժամանակ ուժայինները հայտնաբերել են պայթուցիկ նյութերի պատրաստման լաբորատորիա: Բացի այդ, ձերբակալվածների մոտ ինքնաշեն ռումբ, պայթուցիկի պատրաստման բաղադրիչներ են հայտնաբերվել: Առգրավվել են նաև զենք, զինամթերք, նռնակներ, ծայրահեղական և ահաբեկչական բնույթի գրականություն և տեսանյութեր, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Կասկածյալների գործողություններն ուղղորդվել են Սիրիայից: «Ահաբեկիչները ծրագրում էին դիվերսիոն և ահաբեկչական գործողություններից հետո մեկնել Սիրիա՝ մասնակցելու մարտական գործողություններին «Իսլամական պետություն» կազմակերպության կազմում»,-ասվում է ԱԴԾ հաղորդագրության մեջ: 2016-ի նոյեմբերին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները ձերբակալել էր ահաբեկչական «Իսլամական պետութան» հետ կապված ծայրահեղական խմբի 5 անդամի, որոնք ահաբեկչական գործողություններ էին պատրաստվում իրականացնել Ինգուշեթիայում և Մոսկվայում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |