Դիբա Նիգար Գոկսել. Թուրւքիային ԵՄ-ում ոչ ոք չի սպասում

PanARMENIAN.Net - Բարեփոխումները, որոնք պետք է անցկացնի Թուրքիան ԵՄ մտնելու համար, բարդ են անցնում, քանի որ հակասում են երկրի բնակչության մեծամասնության հայացքներին: Այդ մասին Երեւանում «Հայաստանն ու Թուրքիան եվրաինտեգրման գործընթացի լույսի ներքո» գիտաժողովին հայտարարել է «Եվրոպական կայունության նախաձեռնություն» թուրքական կազմակերպության ներկայացուցիչ, փորձագետ Դիբա Նիգար Գոկսելը: «Թուրքիայում շատերը ավանդական հայացնքերի կրողներ են, եւ պետությունը չի կարող ընդունել որոշ եվրոպական չափանիշներ: Մեզ ԵՄ-ում ոչ ոք չի սպասում, մենք չենք համապատասխանում Եվրամիությանը մեր մշակույթով եւ քաղաքականությամբ: Այնուամենայնիվ, երկում ակտիվ հասարակական շարժում է ընթանում, զարգանում են ժողովրդավարական ինստիտուտները: Ճիշտ է, թուրքական հասարակության կարծիքը մեծամասնությամբ որոշվում է ազգայնամոլական տրամադրություններով»,- ընդգծել է Գոկսելը:
 Ուշագրավ
---