Մխիթարյանի գոլի ամենաջերմ ու մաղձոտ արձագանքները![]() 25 մայիսի 2017 - 17:59 AMT PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդ»- «Այաքս» հանդիպման ընթացքում ՄՅու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խփեց Եվրոպայի լիգայում իր 6-րդ գնդակն՝ ակումբային ռեկորդ սահմանելով այդ մրցաշարում խփված գոլերի քանակով: Հայ ֆուտբոլիստի՝ 48-րդ րոպեին խփած փայլուն գնդակը բազմաթիվ նախկին ու ներկա ֆուտբոլիստների ու մարզական լրագրողների շնորհավորանքների ու մեկնաբանությունների առիթ դարձավ: Մխիթարյանին շնորհավորածների թվում է ֆրանսիական ֆուտբոլի լեգենդ Յուրի Ջորկաևը: նա տեղադրել է թվիթերյան միկրոբլոգում իր ու երիտասարդ Հենրիխի նկարն ու գրել. «այդ օրն ասացիր ինձ, որ մի օր դու էլ ես գավաթ նվաճելու»: «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Օուեն Հարգրիվսը հայտարարել է, որ Մխիթարյանը փայլուն գնդակ է խփել: «Նա բազմաթիվ գոլեր է խփել Եվրոպա լիգայում, բայց այդ մեկը նրա լավագույնն էր», - ասել է նա: Մանկունիանցիների մեկ այլ նախկին ֆուտբոլիստ Դուայթ Յորքը համոզմունք է հայտնել, որ Մխիթարյանը մյուս խաղաշրջանում էլ ավելի արդյունավետ է գործելու: «Մխիթարյանը թիմին բալանս է բերել: Ցավոք, միշտ չէր խաղում վնասվածքների և մարզչի ռոտացիոն քաղաքականության պատճառով, սակայն Հենրիխն իսկապես տաղանդավոր խաղացող է, ով մեծաթիվ խնդիրներ է ստեղծում պաշտպանների համար, երբ իր խաղը ստացվում է», - նշել է նա: Պրեմիեր լիգայում առաջին մրցաշրջանը միշտ էլ բարդ է, սակայն նա ունի ամեն ինչ, ինչ հարկավոր է հաջողության համար», - ասել է Յորքը: ESPN-ն իր գնահատականում նշում է, որ Մխիթարյանի խաղը «խառն էր»: «Մխիթարյանը լավ էր շարժվում, սակայն հաճախ էր կորցնում գնդակը խոստումնալից դրվագներում: Թվում է, որ նա շատ էր ձգտում բարդ քայլեր ձեռնարկել, երբ բավարար էին պարզ անցումները: Այնուամենայնիվ, նա կանխորոշեց խաղի ավարտը մոտ տարածությունից հոյակապ հարվածով», - նշում է պարբերականը: Սպասելիորեն, թույն և գաղջ էր լսվում հարևան Ադրբեջանից: Որոշ ԶԼՄ-ներ նախընտրեցին պարզապես չնշել Մխիթարյանի անունը որպես գոլի հեղինակ, ոմանք՝ «Յունայթեդի» հաղթանակի լուրն ուղեկցում էին թիմի կտրած նկարով՝ առանց Մխիթարյանի: Իսկ երկրի ֆուտբոլային ֆեդերացիայի գործկոմի անդամ, «Նեֆթչիի» նախկին խաղացող Կազբեկ Տուաևը հայտարարել է, թե չի համարում Մխիթարյանին ուժեղ խաղացող, իսկ «Այաքսին» հաղթելը «Յունայթեդի» մակարդակի գործ չէր: «Այաքսի» խեղճ երեխաներին հաղթելու համար շատ ջանքեր պետք չեն», - ասել է նա: Կարդացեք նաև. Հայ ֆուտբոլասերը 51 գործակցով գումար է շահել Մխիթարյանի ծածանած դրոշի շնորհիվ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |