ԱՄՆ նախագահի պաշտոնի հավակնորդներին հարցաթերթիկներ են ուղարկվել Հայոց ցեղասպանության նկատմամբ նրանց վերաբերմունքի մասին21 նոյեմբերի 2007 - 18:00 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահի պաշտոնի հիմնական հավակնորդներին հարցաթերթիկներ են ուղարկվելու Հայոց ցեղասպանության հարցով նրանց տեսակետը ճշտելու համար: Նախաձեռնության հեղինակ է հանդիասնում Քաղաքական գործողությունների հայ-ամերիկյան հանձնաժողովը (ARMENPAC), որն արդեն հրատարակել է հարցաթերթիկի տվյալները:Նախագահի թեկնածուները պետք է իրենց հստակ դիրքորոշումը, ինչպես նաեւ իրենց մեկնաբանությունները ներկայացնեն ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության հաստատման, Հայաստան-ԱՄՆ առեւտրային հարաբերությունների, Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ թշնամական վերաբերմունքի, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերով: «Ժամանակն է պարզելու, թե որքան առաջ կգնան մեր երկրի ղեկավարները մեր ժողովրդի կարեւորագույն խնդիրների կարգավորման հարցում»,- հայտարարել է հանձնաժողովի գործադիր տնօրեն Ջեյսոն Կեֆիզին, հաղորդում է HAYINFO-ն: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |