Նախագահը մի շարք նշանակումներ է կատարել. Դավիթ Հարությունյանը` արդարադատության նախարար25 մայիսի 2017 - 23:35 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է մի շարք նախարարների նշանակումը հաստատող հրամանագրեր: Ֆինանսների նախարար է վերանշանակվել Վարդան Արամյանը, սփյուռքի նախարար` Հրանուշ Հակոբյանը, կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար` Վահան Մարտիրոսյանը, էներգետիկայի ու բնական պաշարների նախարար` Աշոտ Մանուկյանը, գյուղնախարար` Իգնատի Առաքելյանը, պաշտպանության նախարար` Վիգեն Սարգսյանը, տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար` Սուրեն Կարայանը: Արդարադատության նախարար է նշանակվել Դավիթ Հարությունյանն, ով զբաղեցրել էր այդ պաշտոնն 1998-2007 թվականներին, իսկ նախորդ կառավարությունում եղել էր աշխատակազմի ղեկավար-նախարար: Վաչե Գաբրիելյանը նշանակվել է միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար և փոխվարչապետ: Նախորդ կառավարությունը հրաժարական էր տվել ապրիլի 2-ի ընտրություններից հետո: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |