Երևան-Պրահա-Երևան չվերթներ կիրականացվեն

Երևան-Պրահա-Երևան չվերթներ կիրականացվեն

PanARMENIAN.Net - «Արմենիա» ավիաընկերությունը մայիսի 25-ին ստացել է թույլտվություն՝ իրականացնելու կանոնավոր ուղիղ չվերթներ՝ Երևան-Պրահա-Երևան ուղղությամբ: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը:

Չվերթները կիրականացվեն hունիսի 13-ից՝ շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին:

Չվերթի տևողությունը 3 ժամ 45 րոպե է:

Տոմսերի գների մասին կհայտարարվի ավելի ուշ։

«Արմենիա» ավիապարկն ունի երեք ինքնաթիռ՝ Boeing 737-500, Boeing 737-700 և Bombardier CRJ200, ավելի քան 60 աշխատակից՝ 16 ուղեկցորդ, հինգ օդաչու, գրասենյակային անձնակազմի 15 ներկայացուցիչ և այլն: Ավիաընկերության հիմնադիրներն են Աշոտ Թորոսյանը (51 տոկոս բաժնետոմսեր), Թամազ Գաիաշվիլին (24 տոկոս) և Ռոբերտ Հովհաննիսյանը (25 տոկոս):

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---