Մանչեսթերի ահաբեկիչը մոտ 1 տարի պատրաստվել է գործողությանը26 մայիսի 2017 - 11:36 AMT PanARMENIAN.Net - Մանչեսթերում ահաբեկչության իրականացման մեջ կասկածվող Սալման Աբեդին առնվազն 1 տարի առաջ է սկսել պատրաստվել հարձակման: 22-ամյա տղամարդը հարձակումից մոտ 12 ամիս առաջ հաշվեհամար է բացել բանկում, որը հետագայում օգտագործել է ինքնաշեն պայթուցիկի համար բացադրիչներ գնելու նպատակով, գրում է Deutsche Welle-ն The Times-ի վրա հղումով: Կասկածներ չառաջացնելու համար, նա գնումներ է կատարել տարբեր խանութներից, մասնավորապես, B&Q տնտեսական ձեռնարկությունից, որը մանրածախ առևտրով է զբաղվում, և Screwfix ընկերությունում, որը գտնվում է Մանչեսթերի արվարձանում: Նա հատուկ այնպես է ծրագրել, որ գնումները տարբեր օրերին արվեն: Բոլոր գնումներն արվել են մինչև ապրիլի կեսը, երբ Աբեդին կարճ ժամանակով Լիբիա է մեկնել: Մինչդեռ բրիտանական ոստիկանությունը մայիսի 26-ին հայտնել է, որ ահաբեկչության գործով ևս մի տղամարդ է ձերբակալվել, ուստի այս պահի դրությամբ ձերբակալվածների թիվը Արիանա Գրանդեի համերգի ժամանակ ահաբեկչության գործով հասնում է 8-ի: Նախկինում 2 ձերբակալված ազատ է արձակվել առանց մեղադրանք ներկայացնելու: Մայիսի 22-ին Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքի «Մանչեսթեր Արենա» (Manchester Arena) մարզադաշտում ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից անմիջապես հետո 2 պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է 22 մարդ, վիրավորվել՝ մոտ 120-ը: Հաստատվել է ահաբեկչի ինքնությունը՝ 22-ամյա Սալման Աբեդին՝ Լիբիայից Բրիտանիա ներգաղթած ընտանիքից: Ոստիկանությունը ձերբակալել է նաև նրա ավագ եղբորը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |