ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը` Ռուսաստանի պաշտպանության գերատեսչության ղեկավար Սերգեյ Իվանովի հետ այսօր ստորագրել է երկու միջպետական պայմանագիր` «Ռազմական ենթակառուցվածքների օբյեկտների համատեղ օգտագործման մասին» եւ «Ռազմական բնագավառում տեղեկատվության փոխանակման վերաբերյալ»: Ինչպես տեղեկացնում են Ռուսաստանի ԶԼՄ-ները, պայմանագրերը ստորագրելուց հետո Իվանովը հայտարարել է, որ երկու երկրներին միավորում են «ոչ միայն փոխպարտավորությունները, որոնք ձեռք են բերվել երկկողմ պայմանագրերի եւ համաձայնությունների շրջանակներում, որոնց թիվը վերջին երկու տարիների ընթացքում գերազանցում է 14-ը, այլ նաեւ ՀՕՊ-ի միասնական համակարգը, եւ Հայաստանում ծավալված զորքերի միացյալ խմբավորումը»: «Այդ ամենը թույլ է տալիս մեր պետություններին վստահորեն նայել ապագային», ընդգծել է ՌԴ պաշտպանության նախարարը: Իր հերթին, Սերժ Սարգսյանը նշել է, որ նկատի ունենալով Հայաստանի աշխարհագրական դիրքը «բարդ տարածաշրջանում»` Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը տալիս է նրան «վստահություն եւ պաշտպանվածություն»:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---