Հայերը չպետք է դիմեն ՄԱԿ-ի Միջազգային դատարան Ցեղասպանության հարցով

PanARMENIAN.Net - 1915 թվականի Հայոց ցեղասպանության հարցով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցով միջազգային դատարան դիմելը սխալ քայլ է: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայ Դատ» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը` մեկնաբանելով Համաշխարհային հայկական համագումարի կողմից փաստաթղթերի պատրաստումը Հաագայում ՄԱԿ-ի Միջազգային դատարան դիմելու համար:



«Ցեղասպանության հարցով սխալ է դատարան դիմելը, որովհետեւ դա կարող է խանգարել դատարանում մեր իրավունքների մասին հարցի ներկայացմանը: Մեզ համար անպայման չէ Թուրքիային ապացուցել Ցեղասպանության իրագործման փաստը: Եթե Թուրքիան ցանկանում է ապացուցել, որ Ցեղասպանություն չի եղել, ապա թող դիմի դատարան, իսկ եթե մենք ենք դիմում դատարան, ապա պետք է բարձրացնենք մեր իրավունքների վերականգնման հարցը»,- ասել է նա, հավելելով, որ ցանկացած դատական հարց պետք է երկու կողմ ներկայացնի, իսկ դա նշանակում է` պետք է երկու կողմերի համաձայնությունը, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»:
 Ուշագրավ
---