Հետազոտություն. Սմարթֆոնի կիրառումն ավելի ռացիոնալ է դարձնում մարդուն![]() 26 մայիսի 2017 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Սմարթֆոններ օգտագործելիս մարդիկ ավելի հակված են ռացիոնալ և ոչ էմոցիոնալ որոշումներ կայացնել, քան համակարգչից օգտվելիս: Հետազոտությունը հրապարակվել է Computers in Human Behavior ամսագրում: Հետազոտողներն առաջարկել են 1010 կամավորի լուծել հայտնի մի մտավոր հանելուկ, որի պայմաններով չկառավարվող վագոնը ընթանում է ռելսերով, որոնց կապված է 5 մարդ: Փորձության մասնակիցը կարող է այլ ուղիով տանել վագոնը, որտեղ ռելսերին միայն մեկ մարդ է գամված: Եվ, եթե ռացիոնալ տեսակետից ավելի ճիշտ է 1 անձի կյանքը զոհաբերել, ապա բարոյականության տեսակետից ավելի լավ է ընդհանրապես չմիջամտել՝ մարդասպան չդառնալու համար, գրում է Gazeta.ru-n: Առաջարկվել էր նաև այլ տարբերակ: Այժմ փորձության ենթարկվողը գտնվում է կամրջի վրա, իսկ կողքին մի հաստլիկ է կանգնած: Պահեստային ուղիներ չկան: Վագոնը կանգնեցնելու միակ միջոցը հաստլիկին կամրջից գցելն է: Սմարթֆոնի միջոցով պատասխանողները պատրաստ էին հաստլիկին վայր գցել 33,5% դեպքում, իսկ համակարգչի մոտ նստածները՝ միայն 22,3% դեպքում: Հանուն 5 անձի մեկին զոհաբերելու պատրաստ էր սմարթֆոններից օգտվողների 80,9%-ը, և համակարգչից օգտվողների 76,9%-ը: Ըստ հեղինակների, ամեն ինչ բացատրվում է որոշման համար տրված սեղմ ժամկետով: Սմարթֆոններից օգտվողները, ժամանակի պակաս ունենալով, հոգեբանորեն զատվում էին կարատվողից: Photo: Reuters ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |