Օգտատերեր. «Yandex.Տաքսի»-ով ուղևորության գինը կարող է կախված լինել սմարթֆոնի մոդելից26 մայիսի 2017 - 15:57 AMT PanARMENIAN.Net - «Yandex.Տաքսի» հավելվածի օգտատերերը ֆեյսբուքյան էջերում սկսել են գրառումներ անել այն մասին, որ նույն երթուղով ուղևորության արժեքը տատանվում է կախված հաճախորդի հեռախոսի մոդելից: Օրինակ, մոսկվաբնակ Սվետլանա Յավորսկայան պատմել է հավելվածի ալգորիթմի տարօրինակությունների մասին, որը որոշում է ուղևորության արժեքը «Yandex.Տաքսի»-ով երթևեկելու դեպքում: Յավորսկայան իր ընկերոջ՝ Զավեն Ավանյանի հետ, փոխելով պարամետրերը, պարզել է, որ կանխիկ վճարումների դեպքում ուղևորությունն ավելի էժան էր ստացվում, քան բանկային քարտով օգտվելու դեպքում: «Yandex.Տաքսի»-ի մեկնաբանությունը համակարգի ալգորիթմի վերաբերյալ ու ՀՀ-ում նման մեխանիզմի ներդրման մասին կարդացեք այստեղ: Երկրորդ բացահայտումն այն էր, որ նույն երթուղու դեպքում գինը տատանվում էր 100 ռուբլու սահմանում՝ կախված տարբեր մոդելի այֆոններից, ինչը ստիպել է օգտատերերին այլ հավելված ընտրել տաքսի պատվիրելու համար: Ընկերությունը մեկնաբանել էր Յավորսկայայի գրառումը՝ նշելով, թե դա «էքսպերիմենտ է, որը որոշ դեպքերում թույլ է տալիս ավելի էժան երթևեկել»: «Դա ավտոմատ ալգորիթմ է, որը հաշվի է առնում միանգամից մի քանի գործոն. որքան հաճախ եք օգտվում «Yandex.Տաքսի» հավելվածից, որքան վարորդ կա ձեր շրջանում, կան արդյոք խցանումներ: Սարքի մոդելից կամ վճարման եղանակից գնագոյացությունը կախված չէ»,-գրել է ընկերությունը: Սակայն, ավելի վաղ այդ հանգամանքին ուշադրություն էր դարձրել հավելվածի մեկ այլ օգտատեր Դմիտրի Կլեշչևնիկովը: Նա գրել էր, որ նույն երթուղով ուղևորությունը 4 տարբեր հեռախոսներով պատվիրելու դեպքում տարբեր կերպ է հաշվարկվել: Ընկերությունը նրան պատասխանել էր, թե «փորձում է տեխնոլոգիան»: Երևանում «Yandex.Տաքսի»-ին գործում է 2016-ի հուլիսի 1-ից: Ուղևորության նվազագույն վարձավճարը՝ 200 դրամ է: Այդ գումարով կարելի է 2կմ անցնել, հետո յուրաքանչյուր կիլոմետրին ավելանում է 100-ական դրամ: Այժմ Երևանում այդ հավելվածով մոտ 1000 մեքենա է աշխատում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Վարդանյանի ընտանիքի կոչը՝ պահանջել հայ բանտարկյալների ազատումը, եթե Բաքուն ցանկանում է ընդունել COP 29-ը Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Վարդանյանի և Արցախի մյուս ղեկավարների կալանքը Լուկաշենկոն Ալիևի հետ Շուշի է այցելել և 2 տրակտոր նվիրել քաղաքին Նա հաճոյախոսություններ է շռյալել բռնապետ Ալիևի հասցեին Իսրայելը կկասեցնի Թուրքիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը Oրինագիծը հաստատելու համար այն ներկայացվելու է կառավարությանը Կիրանցեցիները մարզպետի հետ հանդիպումից հետո բացել են ճանապարհը․ Մտահոգությունները չեն փարատվել Մարզպետն ասել է, որ Ադրբեջանին է անցնելու նաև 2023–ին 100 միլիոն դրամով կառուցված ջրի պոմպակայանը |