Պոպով. Կողմերը համաձայն են միջազգային դիտորդների ավելացմանը![]() 26 մայիսի 2017 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Պայմանավորվածություն կա միջազգային դիտորդների թիվը 7 անձով ավելացնելու վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը: Նա հավելել է, որ կողմերը համաձայն են: Սակայն, ըստ ռուս համանախագահի, տարաձայնությունները որոշ դետալների մասով պահպանվում են՝ ներառյալ դիտորդների տեղակայման վայրերը, նրանց գործունեության ֆինանսավորման կարգը և որոշ այլ տեխնիկական հարցեր, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Պոպովը հավելել է, որ այժմ այդ հարցերի համաձայնեցմամբ է զբաղվում ԵԱՀԿ ավստրիական նախագահությունը կազմակերպության քարտուղարության համապատասխան կառույցների, ինչպես նաև կողմերի ներկայացուցիչների հետ համատեղ: Ռուս համանախագահը հայտնել է նաև, որ առաջիկայում ՄԽ մյուս համանախագահների հետ կայցելի տարածաշրջան՝ քննարկելու համար հետագա ծրագրերը: Անդրադառնալով ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների մոսկովյան եռակողմ հանդիպմանը՝ Պոպովն ասել է, որ հակամարտող կողմերի միջև յուրաքանչյուր հանդիպում, որտեղ քննարկվում են կարևոր հարցեր, օգտակար է: Ապրիլի 28-ին Մոսկվայում, ռուսական կողմի նախաձեռնությամբ, կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի, Սերգեյ Լավրովի և Էլմար Մամեդյարովի աշխատանքային հանդիպումը:ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները Մոսկվայում պայմանավորվել են շարունակել շփումները: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |