Պոզներ. Եկեղեցին «անընդունելի կազմակերպություն է»![]() 26 մայիսի 2017 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ռուսաստանցի լրագրող և հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները սոցցանցում իր վերաբերմունքն է արտահայտել կրոնի հանդեպ: Նա եկեղեցին անվանել է «անընդունելի կազմակերպություն»: Պատմելով իր մանկության և ծնողների մասին՝ լրագրողն ասել է, որ իրեն այնուամենայնիվ մրկտել են եկեղեցում, սակայն, ըստ նրա, հավատացյալ չեն եղել: Ինքը լրագրողը ևս փոքրուց չի հավատացել ոչ վերին ուժերին, ոչ էլ դժոխքին: Մտորելով կրոնի և եկեղեցու միջև տարբերության մասին՝ Պոզները հայտարարել է, որ կրոնը բարդ փիլիսոփայության վրա է հիմնվում, որի հետ անձամբ ինքը համաձայն չէ, սակայն եկեղեցին, որպես կառույց, նրա համոզմամբ, սկզբունքորեն անընդունելի կազմակերպություն է: Նա հավելել է նաև, որ ընթերցել է Աստվածաշունչը, բազմիցս կարդացել է ինչպես Հին կտակարանը, այնպես էլ Նորը, անգլերեն և ռուսերեն: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |