Եվրոպայի թեթեւ դիրքորոշումը Թուրքիայի նկատմամբ ժամանակավոր բնույթ է կրում

PanARMENIAN.Net - «Եվրոպան մոտ ապագայում կխստացնի իր ճնշումը Թուրքիայի վրա, նրա թեթեւ դիրքորոշումը ժամանակավոր բնույթ է կրում եւ շուտով կարող է խստացվել»,- Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայ Դատ» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, այսօր ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը հակառակվող Եվրոպայի աջ ուժերը գտնում են, որ չարժէ հատուկ ճնշում գործադրել Անկարայի վրա, այլ պետք է փորձել համոզել նրան չդառնալ Եվրամիության անդամ: «Սակայն, արդյունքում Եվրոպան պետք է փոխի իր մարտավարությունը Թուրքիայի նկատմամբ: Թուրքիայի դիրքորոշումը Հյուսիսային Իրաքի եւ Քրդստանի նկատմամբ, ինչպես նաեւ իրադրությունը երկրի ներսում, մասնավորապես ՔՕ 301-րդ հոդվածը, Եվրոպային կստիպեն խստացնել դիրքերը»,- հավելել է նա, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»:
 Ուշագրավ
---