Լեհահայ գրչության հազվադեպ ձեռագրեր կցուցադրվեն Մատենադարանում26 մայիսի 2017 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Լեհ-լիտվական միացյալ թագավորության հայ համայնքի ձեռագրական ժառանգությանը նվիրված ցուցահանդես է անցկացվելու Մատենադարանում: 1367թ.-ին Լեհ-լիտվական միացյալ պետության թագավոր Կազիմիր Մեծի հրովարտակով հայոց Գրիգոր եպիսկոպոսը իրավունք է ստանում թեմ հիմնադրելու և Լվով քաղաքը դարձնելու իր նորաստեղծ թեմի նստավայրը: Լեհաստանի պատմության մեջ դա հայերին հասցեագրված ամենահին փաստաթուղթն է: 2017թ.-ին լրանում է այդ փաստաթղթի 650-ամյակը: Այդ առիթով Մատենադարանն առաջին անգամ կազմակերպում է Լեհ-լիտվական միացյալ թագավորության հայ համայնքի ձեռագրական ժառանգությանը նվիրված ցուցահանդես: Մատենադարանն աշխարհում երեք այն կենտրոններից է, Վիեննայի և Վենետիկի Մխիթարյան միաբանության գրադարանների հետ միասին, ուր պահվում են լեհահայ գրչությանն առնչվող ամենամեծ թվով ձեռագրեր: Մատենադարանում կա այդպիսի մոտ 130 ձեռագիր, որոնք ընդօրինակվել են Լեհ-լիտվական թագավորության հայաշատ տասը կենտրոններում՝ Լվովում, Կամենեցում, Ստանիսլավովում(առաջին երեքը գտնվում են ներկայիս Ուկրաինայում), Զամոշչում (ներկայիս Լեհաստանում): Ժամանակագրական առումով դրանք ընդգրկում են XIV-XVIII դդ. և աչքի են ընկնում հարուստ բովանդակությամբ՝ ընդգրկելով տարբեր բնագավառներ՝ կրոնական, փիլիսոփայական, թարգմանական գրականություն, բժշկագիտական: Ցուցադրությանը ներկայացվելու են չորս տասնյակ ձեռագրեր, արխիվային վավերագրեր, Լեհ-լիտվական միացյալ թագավորության հայաշատ կենտրոնների ժամանակակից քարտեզ, ինչպես նաև վերջին ժամանակների հայագիտական հրատարակություններ Լեհաստանից: Ներկայացվելիք ցուցանմուշների մի զգալի մասն առաջին անգամ է ցուցադրվելու: Հատուկ այս առիթով ցուցադրվելու է 1367թ.-ի թագավորական հրովարտակի արտատպությունը, որի բնօրինակը պահվում է Լեհաստանի Հին փաստաթղթերի կենտրոնական պետական արխիվում: Միջոցառման շրջանակներում նախատեսվում է Լեհաստանից հրավիրված պրոֆեսոր Քշիշտոֆ Ստոպկայի ելույթը, որը կներկայացնի փաստաթղթի պատմական նշանակությունը: Լեհաստանի հայ համայնքի պատմության ուսումնասիրման բնագավառում, ինչպես նաև Մատենադարանի հետ ունեցած արդյունավետ գիտական համագործակցության, Լեհաստանում առաջին հայագիտական հանդեսի «Լեհահայեր»-ի ստեղծման գործում ունեցած իր ավանդի համար պրոֆեսոր Քշիշտոֆ Ստոպկային կշնորհվի Մատենադարանի «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |