«#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» վավերագրական ֆիլմը՝ «ՄԷԿ կադր» փառատոնում![]() 26 մայիսի 2017 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Հանրային լրագրության ակումբի կողմից պատրաստված «#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» վավերագրական ֆիլմը նոմինացվել է «ՄԷԿ կադր» միջազգային փառատոնում՝ մրցույթային «Կինո առանց սահմանի» անվանակարգում։ Փառատոնը կընթանա հունիսի 2-ից 8-ը Նորարարական փորձառական արվեստի կենտրոնում։ «#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» վավերագրական ֆիլմում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող ցույցի մասնակիցները, ինչպես նաև իրավապաշտպանները, քաղաքացիական հասարակության հեղինակավոր ներկայացուցիչերը վերլուծություններ ու անդրադարձեր են կատարում 2015թ. հունիսի 23-ի առավոտյան ոստիկանների` Բաղրամյան պողոտան ցուցարարներից ազատելու գործողությունների ու այդ օրվա զարգացումների մասին: «ՄԷԿ կադր» կարճ ֆիլմերի միջազգային փառատոնը բաց կինո հարթակ է: Հիմնադրվել է 2003թ.: Կինոփառատոնի խորհրդանիշն է ՝ Գեղամա լեռներում գտնվող 5000 ամյա ժայռապատկերից վերարտադրված բրոնզե քանդակը: ՄԷԿ կադր-ը աջակցում է Հայաստանում անկախ կինոարտադրությանը: Ներկայացվող ֆիլմերը չունեն կրիչի սահմանափակում և կարող են նկարահանված լինել բջջային հեռախոսով, թվային տեխնիկայով, կինոժապավենով: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |