Տիմատիի երևանյան համերգի օրն ու վայրը հայտնի են26 մայիսի 2017 - 21:59 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանյան հայտնի ռեփեր Տիմատիի երևանյան համերգն այնուամենայնիվ կկայանա, ինչպես և խոստացել էր նախորդ՝ ձախողված համերգի կազմակերպիչ Jet Set ընկերությունը: PanARMENIAN.Net -ի հետ զրույցում ընկերության հիմնադիր տնօրեն Արման Ալեքսանյանը հայտնեց համերգի օրն ու վայրը: Այսպիսով՝ հայ հանդիսատեսը կարող է ներկա գտնվել ռեփերի համերգին հունիսի 8-ին Հանրապետության հրապարակում: Ալեքսանյանի խոսքով՝ համերգն անվճար կլինի բոլորի համար, սակայն արվել է ամեն ինչ, որպեսզի մայիսի 12-ի համերգին գնացած հանդիսատեսները կարողանան տեսնել երգչին հնարավորինս հարմար պայմաններում: Դեռ հայտնի չէ՝ ինչ տարբերություն կդրվի հին տոմսերով և առանց դրանց հանդիսատեսների միջև, սակայն ընկերության տնօրինությունը խոստանում է հնարավորինս գոհացնել բոլորին: Համերգի կայացման մասին լուրը հաստատել է նաև հենց ինքը Տիմատին՝ ինստագրամյան իր էջում տարածելով վիդեոուղերձ հայ հանդիսատեսին և նշելով համերգի օրն ու վայրը: Մայիսի 12-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել երաժշտական Black Star լեյբլի համերգն ընդլայնված կազմով: Երևան են ժամանել հայտնի ռուսաստանցի կատարողներ Տիմատին, L'One-ը, Мот-ը և հայազգի Քրիստինա Սին (Քրիստինա Սարգսյան): Համերգը կազմակերպել էր Jet Set ընկերությունը, որը 2015-ի դեկտեմբերին կազմակերպել էր Տիմատիի և L'One-ի առաջին համերգը Երևանում: Սակայն Տիմատին չկարողացավ ելույթ ունենալ տեխնիկական խնդիրների պատճառով, և նրա համերգը հետաձգվեց: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |