Շահեն Հարությունյանին հոգեբուժարան չեն տանելու27 մայիսի 2017 - 10:35 AMT PanARMENIAN.Net - Բանտարկված Շանթ Հարությունյանի որդուն՝ ակտիվիստ Շահեն Հարությունյանին հոգեբուժարան չեն ուղարկելու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ինքը՝ Շահեն Հարությունյանը: «Շնորհակալություն բոլորին, ովքեր հանրային արձագանգի ենթարկեցին իմ հանդեպ իրականացվող անարդարությունը։ Շնորհակալ եմ աջակցելու և սատարելու համար։ Ինձ այլևս չեն ուղղարկում հոգեբուժարան: Եվ եթե կրկին անարդարություն փորձեն իրագործել իմ հանդեպ, կդարձնեմ հանրային։ Ես ամեն ինչ արեցի՝ չհայտնվելու համար հոգեբուժարանում, ինչպես խոստացել էի։ Ազատություն Շանթ Հարությունյանին և աշխարհի բոլոր քաղբանտարկյալներին», - մասնավորապես գրել է Հարությունյանը։ Նոյեմբերի 5-ի գործով ազատազրկված Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը պետք է բժշկական ստուգում անցներ հոգեբուժարանում: Այս մասին նա մայիսի 24-ին տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառման միջոցով՝ հայտնելով, որ համապատասխան գրությունը զինկոմիսարիատից է ստացել: Կարդացեք նաև՝ Շահեն Հարությունյան. «Ինձ հոգեբուժարան ուղղարկելը սադրանք է՝ հոգեկան խնդիրներ արձանագրելու նպատակով» Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |