Եգիպտական ավիացիան գրոհել է ԻՊ ճամբարները Լիբիայում27 մայիսի 2017 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Եգիպտական բանակը գրոհել է ջիհադականների ճամբարները Լիբիայում: Ավիահարձակման թիրախում է հայտնվել 6 ճամբար մերձափնյա Դերնա քաղաքում: Դա տեղի է ունեցել քրիստոնյաներին տեղափոխող ավտոբուսի վրա իսլամիստների հարձակումից հետո: Հարձակումը տեղի է ունեցել Էլ Մինյա գավառում, որը 250 կմ հեռավորության վրա է դեպի հարավ Կահիրեից: 28 մարդ է զոհվել, այդ թվում երեխաներ, ևս 20 մարդ վիրավորվել է: Հարձակվողներին հաջողվել է թաքնվել: Քրիստոնյաները Եգիպտոսում մշտապես հայտնվում են հարձակումների թիրախում: Եգիպտոսի ՌՕՈւ արդեն 2015-ի փետրվարից պարբերաբար ռմբակոծել է ԻՊ ջիհադականներին Լիբիայում: Ավտոբուսի վրա հարձակման պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել: Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին հայտարարել է, որ Եգիպտոսը չի հապաղի ահաբեկիչների թիրախները խոցելու հարցում ինչպես երկրում, այնպես էլ արտերկրում: Եգիպտոսում քրիստոնյաների դեմ հարձակումը դատապարտել են համաշխարհային առաջնորդները, այդ թվում Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Հռոմի պապը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |