Ոստիկանություն. «Վերջին զանգի» օրը ոչ մի վթար չի գրանցվել27 մայիսի 2017 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 26-ին՝ «Վերջին զանգի» օրը ոչ մի վթար չի գրանցվել: Այդ մասին հայտարարել է ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում: «Բարեբախտաբար որևէ պատահար, միջադեպ ու տհաճություն չխաթարեց տոնականությունը: Ոչ մի վթար ու վրաերթ, հասարակական կարգի ու համակեցության կանոնների խախտման ոչ մի դեպք»,-ասվում է գրառման մեջ: Ըստ Ահարոնյանի, արդյունք տվեց և՛ ոստիկանության աշխատանքը մանկավարժների ու ծնողների շրջանում, և՛ զրույցները շրջանավարտների հետ, և՛ հասարարակական կարգի պահպանման ուժեղացված ծառայությունը: Ըստ նրա, այդ ամենի արդյունքում Երևանում «Վերջին զանգի» օրը նույնիսկ անչափահասների կողմից մեքենա վարելու դեպքեր չեն արձանագրվել: Նա հավելել է, որ մարզերում այդ պատճառով ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք տեղափոխված մոտ 100 տրանսպորտային միջոցների տերերը, որոնք չեն անսացել ոստիկանության հորդորներին ու կոչերին, ինչպես և հայտարարվել էր, ատասխանատվություն կկրեն օրենքի ողջ խստությամբ: «Վերջին զանգի» հանդիսությունների շրջանակներում՝ ճանապարհային ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումների ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 156 տրանսպորտային միջոց (66-ը՝ Երևան քաղաքում, 90-ը՝ մարզերում): Մարզերում 40 ավտոմեքենա վարել են անչափահասներ: Մարզերում՝ 29, իսկ Երևանում՝ 33 ավտոմեքենաների պատուհաններից կախված են եղել երեխաներ: 2 ավտոմեքենա եղել է առանց պետհամարանիշի: Հղումներ թեմայով. Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |