Գիտնականները բացահայտել են՝ ինչու են երկարակյացները շատ Կրետեի որոշ գյուղերում![]() 27 մայիսի 2017 - 15:47 AMT PanARMENIAN.Net - Գիտնականներին հաջողվել է պարզել միակ պատճառը, թե ինչու Կրետեի հյուսիսում հեռավոր հունական գյուղերի բնակիչների թվում այդքան առողջ երկարակյաց կա: Պատճառը գենի տարատեսակն է, որն ունեն այդ գյուղերի բոլոր բնակիչները, և որը, հավանաբար, պաշտպանում է սիրտը՝ նվազեցնելով վնասակար ճարպերի և խոլեստերինի քանակը: Չնայած այդ գյուղերի բնակիչները կենդանական ճարպերով հարուստ սնունդ են օգտագործում, չեն տառապում սիրտ-անոթային հիվանդություններից, գրում է BBC-ին: Գենոմի հետազոտման բրիտանական Սանգերի ինստիտուտի հետազոտությունները վկայում են, որ այդ մարդկանց մոտ գենի նոր տարատեսակ է հայտնաբերվել, որը դրական ազդեցությույն ունի սրտի աշխատանքի վրա: Բանն այն է, որ այդ գենը նվազեցնում է «վատ» բնական ճարպերի ու «վատ» խոլեստերինի մակարդակն ու փաստացի եզակի է և հատուկ միայն այդ երկու լեռնային գյուղի բնակիչներին: Եվրոպայի այլ երկրների հազարավոր բնակիչների գենոմի վերծանման արդյունքում գենի այդ տարատեսակով միայն մեկ մարդ է հայտնաբերվել Իտալիայում: Հասկանալու համար, թե որն է գաղտնիքը, գիտնականները վերծանել են այդ գյուղերի 250 բնակչի գենոմը: Գիտնականներն ասում են, որ այդ բացահայտումը թույլ կտա հասկանալ, թե գենի հատկապես որ տարատեսակները, կամ ալելները, դերակատարություն ունեն անոթային հիվանդությունների առաջացման գործում: Իսկ դա թույլ կտա բացատրել, թե ինչու են որոշ մարդիկ տառապում սիրտ-անոթային հիվանդություններից, իսկ ոմանք՝ ոչ: Զոնիա և Անոյա գյուղերը գտնվում են Կրետե կղզու բարձր լեռնային գոտում: Բնակչությունն այնտեղ անփոփոխ է՝ քիչ են եկվորները և քիչ են այնտեղից հեռացողները, փոխարենը՝ շատ են երկարակյացները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |