«Գահերի խաղի» նոր թրեյլերը՝ ամենադիտվողը հեռուստատեսության պատմությունում (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - «Գահերի խաղի» նոր թրեյլերն ամենադիտվողն է դարձել հեռուստատեսության պատմության մեջ: 2-րոպեանոց տեսահոլովալը YouTube-ում, Facebook-ում և Twitter-ում 61 մլն դիտում է ունեցել հրապարկման առաջին 24 ժամում: Նշվում է, որ սա ռեկորդ է ցանկացած հեռուստատեսային շոուի համար, գրում է Lenta.ru-ն Deadline-ի վրա հղումով: Տեսահոլովակը հրապարակվել է համացանցում մայիսի 24-ին: Հոլովակում սերիալի գլխավոր հերոսներից Ջոն Սնոուն հայտարարում է, որ սկսվել է Մեծ պատերազմը: HBO հեռուստաալիքի «Գահերի խաղը» սերիալի վերջին 8-րդ եթերաշրջանը ընդամենը 6 սերիա կունենա: Այդպիսով վերջին եթերաշրջանն ամենակարճը կլինի՝ բոլոր նախորդ եթերաշրջանները 10 սերիայից էին բաղկացած, իսկ 7-րդը՝ 7 էպիզոդից: «Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |