Քաղաքապետարան. ԼԳԲՏ անձանց թեմայով սոցիալական գովազդի պաստառներն ապօրինի են![]() 27 մայիսի 2017 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 25-ից Երևանի կենտրոնում՝ Կարապի լճի և Ֆրանսիայի հրապարակի մոտակայքում ԼԳԲՏ անձանց թեմաներով սոցիալական գովազդի պաստառները տեղադրվել են առանց Երևանի քաղաքապետարանի թույլտվության: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը: «Մայրաքաղաքում ապօրինի տեղադրվել է 3 գովազդային պաստառ, որոնք հանդուրժողականություն են քարոզում սեռական տարբեր կողմնորոշում ունեցող մարդկանց նկատմամբ…անկախ գովազդի բովանդակությունից այդ պաստառներն այժմ ապամոնտաժվել են, քանի որ Երևանի քաղաքապետարանը դրանց տեղադրման համար թույլտվություն չի տրամադրել», - գրել է նա: Մայիսի 25-ից Երևանի կենտրոնում՝ Կարապի լճի և Ֆրանսիայի հրապարակի մոտակայքում ԼԳԲՏ անձանց թեմաներով սոցիալական գովազդի պաստառներ էին տեղադրվել: Պաստառներից մեկում երկու նույնասեռական տղամարդ կերպարանավորող տղամարդկանց գրկախառնության նկար էր, որտեղ գրված է եղել. «Դու ուզու՞մ ես, որ բոլորը երջանիկ լինեն, ուրեմն մաղթիր մեզ երջանկություն»: Մյուս պաստառում տարբեր մասնագիտություններ ունեցող մարդկանց կոլաժ էր ու գրված էր եղել. «Դուք հանդիպում եք նրանց ամեն օր»: Եվ երրորդում պատկերված է եղել երեք ձեռք, իսկ պաստառին գրված. «Տրանս անձինք մեր հասարակության մասն են»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |