Մարզերում մոտ 146.000 քաղաքացի է մասնակցում համապետական շաբաթօրյակին

Մարզերում մոտ 146.000 քաղաքացի է մասնակցում համապետական շաբաթօրյակին

PanARMENIAN.Net - ՀՀ մարզերում մոտ 146.000 քաղաքացի է մասնակցում համապետական շաբաթօրյակին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը:

Նշվում է, որ հասանելի են ՀՀ մարզերում համապետական շաբաթօրյակի մասնակիցների քանակի վերաբերյալ տվյալները:

Կոտայք՝ 27500 (359 կոլեկտիվ, 425 տեղամաս), Սյունիք՝ 9500 (476 կոլեկտիվ, 600 տեղամաս), Արագածոտն՝ 14000 (262 կոլեկտիվ, 376 տեղամաս), Շիրակ՝ 30470 (254 կոլեկտիվ, 333 տեղամաս), Վայոց ձոր՝ 4590 (256 կոլեկտիվ, 285 տեղամաս), Արարատ՝ 12000 (300 կոլեկտիվ, 394 տեղամաս), Արմավիր՝ 13463 (157 կոլեկտիվ, 255 տեղամաս), Լոռի՝ 14000 (303 կոլեկտիվ, 417 տեղամաս), Տավուշ՝ 12500 (260 կոլեկտիվ, 322 տեղամաս), Գեղարքունիք՝ 8500 (205 կոլեկտիվ, 297 տեղամաս):

Մայիսի 27-ին «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում համապետական շաբաթօրյակ է: Դրա արդյունավետ անցկացման նպատակով հանրապետության ամբողջ տարածքով կատարվել են նախապատրաստական աշխատանքներ, մոբիլիզացվել են գործադիր մարմինների ու մասնավոր ընկերությունների ռեսուրսները:

Կարդացեք նաև՝ «Մաքուր Հայաստան». Ով և ինչպես է պատրաստվում մաքրել երկիրը

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---