Սվիտալսկի. «Ցանկանում ենք, որ մեր փոխանցումները ՀՀ-ին մասնավոր գրպաններում չհայտնվեն»![]() 27 մայիսի 2017 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Եվրոպական միության դրամաշնորհների գործով չարաշահումների դեպքերը բացահայտվել են հենց ԵՄ պատվիրակության կողմից և հետաքննությունը վարել է ԵՄ հակակոռուպցիոն գործակալությունը։ Այս մասին լրագրողներին ասել է Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին: «Մենք ՀՀ կառավարությանն ամեն տարի 30 միլիոն եվրո ենք փոխանցում և ցանկանում ենք, որպեսզի այդ գումարները մասնավոր գրպաններում չհայտնվեն»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը: Սվիտալսկին հավելել է, որ դեպքերի հետագա ընթացքը կորոշեն հայաստանյան արդարադատության համակարգն ու իրավապահ մարմինները։ Նրա խոսքով, ԵՄ-ն մեծապես սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործողություններին և նրանց վերջին հասցեական հայտարարությանը՝ ուղղված Ադրբեջանին։ «Մենք հավատում ենք, որ ստատուս քվոն այլևս հնարավոր չէ պահպանել։ Մենք հավատում ենք, որ հրադադարի ռեժիմը պետք է հարգվի, և այս հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի։ Մենք հավատում ենք, որ շփման գծում հարկ է իրականացնել հետաքննության և վստահության իրականացման մեխանիզմներ։ ԵՄ պատրաստ է վերականգնման համար աջակցություն տրամադրել այս հակամարտության կարգավորումից հետո։ Երբ հակամարտությունը լուծվի, և Արցախում խաղաղություն հաստատվի, ԵՄ-ն պատրաստ կլինի զգալի գումարներով աջակցել այդ տարածքի բնակիչներին»,- ասել է Սվիտալսկին։ Ապրիլի 27-ին հայտնի է դարձել, որ ԵՄ-ի երևանյան գրասենյակի աշխատակից է ձերբակալվել: ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհների առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակություն կատարելու կասկածանքով ապրիլի 26-ին ձերբակալվել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մարինե Պապյանը: ՔԿ վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 10 անձ, կան նաև հետախուզման մեջ գտնվող անձինք: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |