Կոմիտասի թանգարանում բացվել է գերմանացի նկարչուհի Յուտա Բոշի ցուցահանդեսը![]() 28 մայիսի 2017 - 19:21 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 28-ին Կոմիտասի անվան թանգարանում «Ավրորա» նախաձեռնության շրջանակում բացվել է գերմանացի նկարչուհի Յուտա Բոշի ցուցահանդեսը, որին ոգեշնչել է ստեղծագործելու Կոմիտասի երաժշտությունը: «Ես սիրահարվեցի Կոմիտասի երաժշտությանը: Հատկապես տպավորված եմ նրա փոքր գործերով, որոնց հիմքում Կռունկն է: Երբ սիրահարված ես, բացում ես սիրտդ: Ես սրտով եմ լսել Կոմիտասի երաժշտությունը, ես լսել եմ իմ օրգանիզմի ամեն մի բջիջով, երաժշտությունը շատ խորն եմ ընկալել: Դա ինձ երջանկություն և թեթևություն պարգևեց»,-ասել է նկարչուհին: Թանգարանում ներկայացված են Բոշի մի շարք գործեր, կատարված կարմիր գույներով: Կոմիտասի անվան քառյակը կատարեց մեծ կոմպոզիտորի 10 ստեղծագործություն, իսկ Նուբար Աֆեյանի դուստրը՝ Ելենան, 11-րդ դարի ստեղծագործություն կատարեց Կոմիտասի մշակմամբ: Միջոցառմանը ներկա էին «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը, Ռուբեն Վարդանյանը, ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մատիաս Քիսլերը: Մայիսի 28-ին երեկոյան հայտնի կդառնա Aurora Prize for Awakening Humanity մրցանակի երկրորդ մրցանակակիրը: Հավակնորդները 5-ն են: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը և 1 միլիոն դոլարի նվիրատվությամբ «Ավրորա» մրցանակն ստեղծվել են Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից եւ ի երախտագիտություն նրանց փրկողների: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |