«Ավրորայի» երկխոսությունները 2017-ի նոյեմբերին կանցնեն Բեռլինում![]() 28 մայիսի 2017 - 18:59 AMT PanARMENIAN.Net - «Ավրորա» նախաձեռնության երկխոսությունները 2017-ի նոյեմբերին կանցնեն Բեռլինում: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտնել մրցանակի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը: «Մենք շատ հետաքրքիր ժամանակներում ենք ապրում, երբ մեզ հասանելի է մեծ ծավալի ինֆորմացիա, բայց մենք ոչինչ չգիտենք մեր հարևանների մասին: Մենք հիմնեցինք «Ավրորան» ոչ միայն որպես մրցանակ, այլ նաև պատմության ճիշտ ընկալման համար», -ասել է Վարդանյանը: Ըստ նրա, շատ կարևոր է, որ «Ավրորայի» երկխոսությունները Բեռլինում են անցնելու: «Շատ կարևոր է հաշտեցման ու համաձայնության գալ: Շատ ուրախ եմ խոսել մեր անձնական բարեկամության համար: Մեր օտարերկրացի բարեկամները կգան Հայաստան, կճանաչեն մեր երկիրը: Շնորհակալ ենք աջակցության համար: Այս ամենը պետք է օգնի մեզ աշխարհն ավելի լավը դարձնել», -ասել է Ռուբեն Վարդանյանը: Նա նաև շնորհակալություն է հայտնել Ռոբերտ Բոշի հիմնադրամին բոլոր հայերի անունից Aurora Prize-ին սատարելու համար: Ավելի վաղ «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Կոմիտասի թանգարանում հայտարարեց նոր բարեգործական նախագծի մեկնարկի մասին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |