Թոմ Քաթինան` «Ավրորայի հերոս»![]() 28 մայիսի 2017 - 22:59 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի բժիշկ, Նուբիական լեռներում կամավորական գործունեություն իրականացնող Թոմ Քաթինան մայիսի 28-ին արժանացել է «Ավրորա» մարդասիրական մրցանակին: Կաթոլիկ միսիոները Նուբայի լեռներում «Գթության մայր» հիվանդանոցի վիրաբույժն է։ Քաթինան տարիներ շարունակ Սուդանի պատերազմական Նուբա լեռներում միակ վիրաբույժն է։ Նա իրականացնում է տարեկան 1000 վիրահատություն և ընդունում է օրական ավելի քան 400 հիվանդի: Թոմ Քաթինան ստանալու է 100.000 դոլարի պարգևը և նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն՝ 1.000.000 դոլարի դրամաշնորհի արժանացնելու իր ընտրած կազմակերպություններին։ Բժիշկ Քաթինան մրցանակը փոխանցելու է հետեւյալ երեք կազմակերպությանը․ Աֆրիկյան առաքելության առողջապահական հիմնադրամ (AMHF), ԱՄՆ, Կաթոլիկ առողջապահական առաքելության խորհուրդ (CMMB), ԱՄՆ, Aktion Canchanabury, Գերմանիա։ Մրցանակը Երևանում կայացած պաշտոնական արարողության ժամանակ նրան է հանձնել աշխարհահռչակ երգիչ Շարլ Ազնավուրը: Բացի Քաթինայից, մրցանակի հավակնորդների թվում էին նաև. Ֆարթուն Ադան և Իլվադ Էլման՝ մայր և դուստր Սոմալիից, մարդու իրավունքների և խաղաղության համար են պայքարում՝ զբաղվելով երեխա զինվորականների վերականգնողական գործով: Ջամիլա Աֆղանին Աֆղանստանից, ով զբաղվում է աղջիկ երեխաների կրթության իրավունքի պաշտպանությամբ: Նա «Նուռ» կրթական և հնարավորությունների ընդլայնման կազմակերպության ղեկավար է, իր նախագծերում ներգրավում է նաև մահմեդական առաջնորդներին: Մուհամադ Դարվիշը` դաշտային հիվանդանոցի բժիշկ 26-ամյա Սիրիայի Մադայա քաղաքում, որը Սիրիայում օգնություն է տրամադրում պատերազմից տուժածներին։ Բժշկական ծառայություններ է տրամադրում ու խնամում հիվանդներին՝ կատարելով վիրահատություններ և գրանցելով մանրամասն տեղեկատվություն նրանց առողջական վիճակի մասին, որոնցից շատերը շարունակվող բռնությունից տուժած երեխաներ են: Այսպիսով, նա միջազգային համայնքի ուշադրությունն է հրավիրում պաշարման մեջ գտնվող քաղաքի վրա: Դենիս Մուկվեգեն, ով օգնում է պատերազմի ժամանակ բռնաբարության ենթարկված կանանց։ Նա գինեկելոգ-վիրաբույժ է և Փանզի հիվանդանոցի հիմնադիր (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն): ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |